ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
ՀՀ ԱՆ. Կարգավորվում է դեղերի ոլորտը
2013-2014 թվականներին զգալիորեն բարելավվել է սոցիալական խմբերում ընդգրկված և առանձին հիվանդություններով տառապող քաղաքացիների ապահովումը կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերով։
Քրոնիկ երիկամային անբավարարությամբ (երիկամային փոխպատվաստման և/կամ ծրագրային հեմոդիալիզի հիվանդներ), հոգեկան հիվանդություններով, չարորակ նորագոյացություններով (ցավազրկող դեղեր, թմրադեղեր), պարբերական հիվանդությունով (կոլխիցին և/կամ համարժեք այլ դեղեր), շաքարային դիաբետով (ինսուլին և դեսմոպրեսին դեղեր) հիվանդներին անհրաժեշտ դեղերով ապահովումը հասցվել է 100 տոկոսի, իսկ շաքարային և ոչ շաքարային դիաբետ ունեցողներին հակադիաբետիկ հաբերով ապահովումը նախորդ տարիների 30-40-ից հասցվել է 60 %-ի։
Դեղերի կենտրոնացված գնումների կազմակերպման բարելավման շնորհիվ 2013-ին նախորդ տարվա համեմատ տնտեսվել է 165մլն 701հազար, իսկ 2014-ին` 186մլն 672 հազար դրամ: Բացի այդ, շատ ավելի լուրջ խնայողություններ են արձանագրվել միայն ինսուլինի ձեռք բերման ընթացքում։ 2013 թվականի 2-րդ կիսամյակից ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1108-Ն որոշման համաձայն մարդկային ինսուլինը ձեռք է բերվում անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից։ Կնքված հնգամյա պայմանագրի համաձայն 2014 թ. համար նախարարությունը ձեռք է բերելու 213 000 սրվակ ինսուլին (մեկ սրվակը 1640 դրամով` նախկին 4800-ի փոխարեն)։ Արդյունքում մեկ տարվա կտրվածքով կտնտեսվի 663մլն 600 հազար դրամ: Աշխատանքներ են տարվում պետության կարիքների համար մեծ սպառում ունեցող մյուս դեղերի գնումները ևս նույն սկզբունքով իրականացնելու համար: Հավելենք, որ 2013-ին պետական բյուջեից կենտրոնացված կարգով հանրապետության բուժհաստատություններին և ամբուլատորներին հատկացվել է 2.560.272.5 դրամի դեղեր:
Մեծաթիվ այլ աշխատանքներ ևս իրականացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականին դեղերի շրջանառության ոլորտում տիրող իրավիճակի խիստ քննադատության ժամանակ նշված թերությունները վերացնելու և էական բարեփոխումներ իրականացնելու նպատակով։
Նախարարության դեղորայքային քաղաքականության հիմնական նպատակը բնակչությանը մատչելի, որակյալ և անվտանգ դեղերով ապահովումն է: Դրան ուղղված հիմնարար քայլ էր «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի` միջազգային ստանդարտներին համապատասխան նախագծի մշակումը, որն արդեն ՀՀ կառավարության հաստատման փուլում է։ Նախագծում արտացոլված են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները` արտադրողից մինչև սպառող շղթայում բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ և մատչելի դեղերով ապահովումը, տեղական դեղերի արտադրության նկատմամբ պատշաճ հսկողությունը, ինչպես նաև հիմնական դեղերի գների կարգավորումը:
Մինչ օրենքի ընդունումը արդեն իսկ որոշ քայլեր իրականացվել են։ Դեղերի ներմուծման գործընթացն ավելի թափանցիկ և պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդրվել է «մեկ պատուհան» համակարգը, որի արդյունքում դեղերի ներմուծման հավաստագրի հայտը էլեկտրոնային եղանակով մուտքագրում է մաքսային մարմիններում և ներմուծողը այնտեղից էլ ստանում է հավաստագիրը` առանց առողջապահության նախարարություն այցելելու։ Պարզեցվել են դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերը։ Կառավարության որոշմամբ գրացման ժամկետն ավարտելուց հետո այժմ դեղերը վերագրանցվում են ընդամենը 15 օրվա ընթացքում: Արդյունքում` 2013թվականին պետական գրանցում է տրվել շուրջ 800 անվանում դեղի:
ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի մայիսի հրամանով լրամշակվել և հաստատվել է «Ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկը»: Դրա շնորհիվ հիվանդների համար հասանելի են դարձել մի շարք դեղեր, որոնք մինչ օրս ֆիզիկապես հասանելի չէին:
Հետևողական աշխատանքի արդյունքում 2013թ. հայտնաբերվել է երեք անուն կեղծ դեղ` «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից ներկրված «Դոստինեքս 0,5մգ N8», «Ռոցեֆին 1գ» և «Սանդոստատին 0,1 մգ/մլ 1մլ ներարկման լուծույթի N5», որոնց ներկրումը ՀՀ կասեցվել է և իրականացվել է այդ դեղերի խմբաքանակների հետհավաք: Ասենք նաև, որ կեղծ, ժամկետանց և ոչ պիտանի դեղերի շրջանառության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով օրենսդրական հիմքերի ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի լաբորատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով` կեղծ դեղերի հայտնաբերման նոր մեթոդներ կիրառելու համար:
Իրականացվում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջև դեղերի գների մշտադիտարկման տվյալների պարբերական փոխանակում: 2013թ. ընթացքում կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ որոշ դեղերի գները տատանվել են 3-15%-ով` կախված արտարժույթի փոխարժեքի փոփոխությունից: Առաջիկայում դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողական արդյունավետ գործառույթներ կիրականացնի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Առողջապահական պետական տեսչությունը:
Ոլորտում 2013-ի կարևոր ձեռքբերումներից մեկն էլ Հայաստանում առաջին անգամ դեղագործական կազմակերպություններից մեկին Պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի տրամադրումն էր: Նման հայտ են ներկայացրել հայկական ևս երեք դեղարտադրող ընկերություններ։ Դրանով ոչ միայն կերաշխավորվի մեր երկրում արտադրվող դեղերի որակն ու անվտանգությունը, այլև կդյուրացվի դրանց միջազգային շուկա հանելու գործընթացը։
«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի և դրանից բխող ենթաօրենսդրական փաստաթղթերի ընդունումով դեղի շրջանառության ոլորտը կարգավորելու, առկա բացթողումներն ու թերությունները վերացնելու համար առավել բարերար նախապայմաններ կստեղծվեն։
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի թիվ 764-Ա հրամանով դադարեցվել է «Մեդանա Ֆարմա ԲԸ, Պոլսկոյ Օրգանիզացիի Վոյսկովոյ 57 Փ., 98-200 Սիերադզ, Լեհաստան» դեղագործական կազմակերպության...
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+ 5մգ+ 0,1մգ, բլիստերում 50/5x10/)» 1801800 սերիայի...
Ըստ ԱՄՆ առողջապահության նախարարության ընդունած նոր կանոնների, դեղագործական ընկերությունները պարտավոր են լինելու հրապարակել բոլոր կլինիկական հետազոտությունների արդյունքները, այլ ոչ միայն այն...
LinkSquare սարքը կարող է ճանաչել դեղահաբերի գրությունները, հետո համեմատել բնօրինակների հետ (դրանց վերաբերյալ տվյալները պահվում են սմարթֆոնի հատուկ հավելվածում): Գործնականում վայրկյաններից տևող...
Հիմք ընդունելով գերմանական «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» ընկերության ներկայացրած հայտը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»...
Աշխարհում արտադրվող վիագրայի 2/3-ը կեղծված է, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով հոլանդացի գիտնականներին: Վերջիններս իրենց ուսումնասիրության հիման վրա համապատասխան անդրադարձ...
Ի ուրախություն բոլոր մայրիկների և ինչու ո՛չ, փոքրիկների, հայաստանյան դեղաշուկայում հայտնվել է նոր անվտանգ, արդյունավետ ու մատչելի ջերմիջեցնող` «ՄԻԳ մանկական»...
Ամերիկացի գիտնականները ցավազրկող միջոց են ստացել մորֆինի հիմքի վրա, որը կարող է դադարեցնել ցավը, բայց հետագայում չառաջացնել այլ հետևանքներ, մասնավորապես, կախվածություն թմրադեղերից...
Ամերիկացիների 70 տոկոսը օգտագործում է հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ եւ ցավազրկողներ, որոնք դուրս են գրվում միայն դեղատոմսով: Այս մասին ասվում է Մինեսոթայում Մաուոյի կլինիկայի...
Երևանի թիվ մեկ պոլիկլինիկայի թերապևտներից մեկն օրերս ''ՀԺ''-ի զրույցում մտահոգություն է հայտնել տարածված մի երևույթի կապակցությամբ, երբ հիվանդը գնում է դեղատուն, հայտնում իր բողոքները, և դեղատան աշխատակիցը նրան խորհուրդ է տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն